National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.04.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
20.06.2017
«Մենք հետաքրքրված ենք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» չինական մեգանախագծով». Արմեն Աշոտյան
1 / 4

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 20-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին:

Ողջունելով հյուրին ՀՀ ԱԺ-ում՝ Արմեն Աշոտյանը բարձր է գնահատել խորհրդարանական մակարդակում հայ-չինական հարաբերությունների բնույթն ու զարգացման դինամիկան եւ հույս հայտնել, որ նոր գումարման Ազգային ժողովում այդ համագործակցությունը կլինի առավել սերտ: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը ընդգծել է երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների միջեւ արդյունավետ գործակցությունը եւ կարեւորել միջխորհրդարանական բարեկամության խմբերի միջեւ համագործակցության ակտիվացումը:

Իր հերթին դեսպան Թիան Էրլունը շնորհավորել է Արմեն Աշոտյանին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել արդյունավետ աշխատանք:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են միջազգային հարթակներում փոխգործակցությանը, ինչպես նաեւ տնտեսական, ներդրումային եւ հումանիտար քաղաքականության խթանմանը վերաբերող հարցերի: Տնտեսական համագործակցության համատեքստում քննարկվել է «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում Հայաստանի հնարավոր ներգրավվածությանը վերաբերող հարցեր:

Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային կայունության պահպանմանը վերաբերող հարցեր: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել հունիսի 16-ին եւ 17-ին Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված զինադադարի կոպտագույն խախտումներին: Հարցի առնչությամբ Արմեն Աշոտյանը նշել է, որ նմանատիպ խախտումները վտանգում են տարածաշրջանի առանց այն էլ փխրուն վստահության մթնոլորտը, ինչն իր հերթին վտանգում է տարածաշրջանի կայունությունը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մենք ակնկալում ենք ավելին, այն է՝ առավել թիրախային եւ գործուն քայլերի ձեռնարկում»,- նշել է Արմեն Աշոտյանը:

Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաեւ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ստեղծված «Անալիտիկ խորհուրդ» աշխատանքային խմբի ձեւավորմանը եւ գործունեության նպատակներին: Այս համատեքստում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ դեսպանության հետ համագործակցության հնարավոր տարբերակները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am